A
A
Մոսկվայում կկայանա ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանական գերատեսչությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարները երեքշաբթի օրը պետք է հանդիպեն Մոսկվայում: Նման տեղեկություն է հայտնել Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Այդ մասին տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը:
«Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության, Իրանի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպումը պլանավորվում է երեքշաբթի օրը՝ ապրիլի 25-ին, Մոսկվայում», - ասել է նախարարը:
2022 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների` 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։