A
A
Ֆուտբոլ արհեստական ամպերի տակ
Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության կազմակերպիչները մտադիր են արհեստական ամպերի օգնությամբ հանդիսականներին եւ ֆուտբոլիստներին պաշտպանել արեւի կիզիչ ճառագայթներից: Այդ մասին տեղեկացնում է ԱՆՍԱ գործակալությունը:
Ինչպես հայտնի է, աշխարհի առաջնությունը անցկացվելու է Քաթարում, որտեղ ամռանը բավական շոգ է լինում: Ֆուտբոլիստների եւ հանդիսականների համար զով եղանակ ապահովելու համար տեղի համալսարանի ինժեներները ներկայումս աշխատանքներ են տանում արհեստական ամպեր հայտնագործելու ուղղությամբ, որոնք ղեկավարվելու են հեռակառավարման վահանակի օգնությամբ:
Գիտնականների նախնական հաշվարկներով, մեկ ամպը մեկ ժամ աշխատացնելու համար կազմակերպիչները էլեկտրաէներգիայի համար կվճարեն 500 հազար դոլար: