Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Տեղ գյուղում պրոբլեմատիկ հատվածները կրճատվել են 1,4 կմ-ով, հուսով եմ՝ 3,6 կմ-ն էլ կճշգրտվի․ Փաշինյան (տեսանյութ)

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց հարցին, թե Տեղ գյուղում անվտանգային առումով ինչ իրավիճակ է: Փաշինյանն ասաց, որ Տեղ գյուղի հատվածում 5 կմ խնդրահարույց հատվածից 1.4 կմ-ը ճշգրտվել է, սահմանապահներն իրար հետ աշխատել են: «Այնտեղ ունենք 11 կմ հատված, 11 կմ-ից 5 կմ-ը մենք համարում էինք և համարել ենք պրոբլեմատիկ: Այսօրվա դրությամբ այդ պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կմ-ով: Ի՞նչ է նշանակում սահմանը ճշգրտվել է, նշանակում է, որ և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այստեղով: Դա նշանակում է նաև, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, ադրբեջանցի սահմանապահները՝ այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,-ասաց Փաշինյանը: Փաշինյանը նաև նշեց, որ փորձը ցույց է տալիս՝ երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, դա որոշակի արդյունքների կարող է բերել: