A
A
Ֆուտբոլասերները անակնկալ են պատրաստում
Ինչպես տեղեկացնում է FAF-ի (Հայկական առաջին ճակատ) ֆան-ակումբի պաշտոնական կայքէջը, Եվրո-2012-ի Հայաստան - Ռուսաստան ընտրական խաղի առիթով ակումբի անդամները հատուկ մեծ պաստառ են պատրաստում:
Ըստ կայքէջի` այդ ակցիան թե իր չափերով, եւ թե իր արժողությամբ ռեկորդային է լինելու հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Պաստառի պատրաստման վրա FAF-ն իր բյուջեից ծախսել է 500.000 դրամ, այդ թվում միայն կտորի արժեքը կազմել է 200.000 դրամ:
Իսկ թե ինչ տեսք եւ բովանդակություն կունենա պաստառը, հայտնի կդառնա խաղից առաջ: