Հենց նստեցին, տեսան ինչ լավ բիզնես է, ու հիմա լավ էլ եկամուտ է բերում իրանց․ Ֆիրդուսի բնակիչ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։
Անցած շաբաթ` ապրիլի 14-ին Ֆիրդուսի բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչեւ ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:
Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը եւ բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:
Բնակիչներից մի կին լրագրողների հետ զրույցում ասաց. «Այս պրոցեսը, որ անում էին նախկինները, իրենց դուր չէր գալիս, բայց որ հիմա իրենք են անում, արդեն շատ դուր է գալիս: Իրենք միշտ դեմ էին էս գերակա շահին, մեզ հետ բողոքում էին, մեզ հետ դատվում էին, դատերի մեջ էին, բայց հենց նստեցին իշխանության, տեսան՝ ինչ լավ բիզնես է, եկամտաբեր աղբյուր է, ասացին՝ ապրեք, էս ինչ լավ բան հանձնեցիք մեզ: Հիմա իրենք շարունակում են այդ պրոցեսը: Շատ հաճելի է իրենց, շատ լավ եկամուտ է բերում, շատ լավ պրոյեկտ է»:
Մանրամասները՝ տեսանյութում