Երեքը` առաջատար
Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում վստահ սկսած մեր 7 շախմատիստներից միայն երեքին հաջողվեց շարունակել հաղթարշավը:
Ավետիք Գրիգորյանը սեւերով ստիպեց անձնատուր լինել ադրբեջանցի գրոսմայստեր Ռուֆաթ Բաղիրովին, Սամվել Տեր-Սահակյանը` ռուսաստանցի Արտյոմ Սմիրնովին, իսկ Հրանտ Մելքումյանը` գերմանուհի Ելենա Դեմբոյին: Նրանք վաստակել են 2-ական միավոր եւ առաջատարների խմբում են:
Հաղթանակներ տարան նաեւ Վլադիմիր Հակոբյանը եւ Վլադիմիր Պողոսյանը: Առաջինը ունի 1,5, իսկ երկրորդը` 1 միավոր: Մեր մյուս շախմատիստները` Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Զավեն Անդրիասյանը եւ Արման Փաշիկյանը իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին:
Այսօր տեղի կունենան 3-րդ տուրի պարտիաները: Ահա մեր շախմատիստների զույգերը.
Սերգեյ Ռուբլյովսկի (Ռուսաստան) - Ռոբերտ Հովհաննիսյան
Ավետիք Գրիգորյան - Լելա Ջավախաշվիլի (Վրաստան)
Հրանտ Մելքումյան - Բորիս Գրաչեւ (Ռուսաստան)
Սամվել Տեր-Սահակյան - Զբինեկ Հրաչեկ (Չեխիա)
Վլադիմիր Հակոբյան - Դորիան Ռոգոզենկո (Ռումինիա)
Արման Փաշիկյան - Սաշա Մարտինովիչ (Խորվաթիա)
Օլեգ Ռոմանիշին (Ուկրաինա) - Գաբրիել Սարգսյան
Նիկոլա Ջուկիչ (Չեռնոգորիա) - Զավեն Անդրեասյանը
Վլադիմիր Պողոսյան - Նատալյա Ժուկովա (Ուկրաինա)