Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վետերանները հավատում են հավաքականին

Սպորտ
e2536ff697974b108baac1c4e283fa25

Մարտի 26-ին կայանալիք Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական Հայաստան - Ռուսաստան խաղի նախօրեին իրար հետ կհանդիպեն նաեւ երկու երկրների վետերան ֆուտբոլիստները:

Այդ կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս էին կազմակերպել լեգենդար «Արարատ-73» թիմի ավագ Հովհաննես Զանազանյանը եւ այդ խաղին մասնակցելու համար հատուկ ԱՄՆ-ից ժամանած Սերգեյ Բոնդարենկոն: Սակայն նրանք ավելի շատ խոսեցին մարտի 26-ին կայանալիք հակամարտության մասին:

«Հայաստանի հավաքականի խաղացողների մոտ այժմ վախ չկա, նրանք վստահ են իրենց ուժերի վրա: Իսկ ահա ռուսները, հակառակը, վախով են գալիս Երեւան»,- ասաց Զանազանյանը:

Նա կարծում է, որ եթե մեր ընտրանին հաղթի այդ խաղում, ապա կարող է խմբում զբաղեցնել 2-րդ տեղը: «Նման սկզբունքային խաղերին անչափ կարեւոր է հանդիսականների աջակցությունը: Ուրախալի է, որ ստադիոնը լեփ-լեցուն է լինելու այդ օրը: Ամենաբարձրակարգ ֆուտբոլիստն անգամ առանց աջակցության, ծափահարությունների չի կարողանում լավ ֆուտբոլ խաղալ»,- եզրակացրեց անվանի ֆուտբոլիստը:

Սերգեյ Բոնդարենկոն նույնպես լավատեսորեն է տրամադրված խաղից առաջ. «Հավատում եմ, որ Հայաստանը հաղթելու է Ռուսաստանին: Ի՞նչ է եղել, որ չհաղթենք» :