Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ անասնակեր
A A
Հասարակություն

Անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր

Ապրիլի 18-ին, ժամը 16:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դաշտավան գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին, մարվել՝ 17։47-ին։ Այրվել է մոտ 25 հակ անասնակեր։