Բացել լրահոսը Փակել լրահոսը
logoArm (1)
A A
Տնտեսություն

ՄՊՀ-ն արգելել է «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի համակենտրոնացումը

«ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը և Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը 2023 թվականի հունվարի 26-ին դիմումներ են ներկայացրել Մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ հայտնելովոր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը նախատեսում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժինը:

 Դիմումների հիման վրա հարուցված համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրությունորի արդյունքում ՄՊՀ 2023 թվականի ապրիլի 18-ի թիվ 173-Ա որոշմամբ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության և «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության համակենտրոնացումն արգելվել է: