Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ (տեսանյութ)

Երևանի ձեռք բերած 12 մետրանոց գերմանական «MAN» մակնիշի նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօր դուրս եկավ ուղեգիծ: Համար 1 ավտոբուսային նոր երթուղին կաշխատի 14 շարժակազմով: Այն Աջափնյակը կենտրոնով կկապի Քանաքեռ-Զեյթունին:

Ավտոբուսների հավաքակայան է այցելել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, զրուցել վարորդների հետ և ընդգծել՝ նոր ավտոբուսներով քաղաքացիներին պետք է մատուցվի նոր որակի ծառայություն:

«Այսօրվանից փուլ առ փուլ երթուղի են մտնելու 87 գերմանական «MAN» մակնիշի 12մ և 8.6մ 150 «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները։ Ուզում եմ վստահեցնել, որ պատշաճ ծառայութուններ ենք մատուցելու մեր քաղաքացիներին, և այն խնդիրները, որ կան այսօր տրանսպորտային ոլորտում, նվազեցնելու ենք։ Ծրագիրն իրականացվում է մեր գործընկերների՝ ՎԶԵԲ-ի, Եվրամիության և, իհարկե, ՀՀ Կառավարության աջակցությամբ: Բացի այդ, կլինի դա տրանսպորտայի ռեֆորմ, թե այլ ծրագիր, մեր քաղաքացիենրը պետք է իմանան, որ բոլոր հարկերը և տուրքերը, որոնք վճարում են իրենք, հիմա մաքսիմալ օգտագործվում են իրեց օգատակար գործողության գործակցով»,-ընդգծել է փոխքաղաքապետը:

ԵՐԹՈՒՂԻ - Չաուշի հրապարակից Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան, Լենինգրադյան փողոցներով, ուղեգիծը կշարունակվի Ծիծեռնակաբերդի խճուղով ու Աթենքի փողոցով դեպի «Հաղթանակի» կամուրջ, այնուհետ Մաշտոցի պողոտայով, Կորյունի, Աբովյան փողոցներով կբարձրանա դեպի Սարալանջ ու Ազատության պողոտա, Պ.Սևակի, Կ.Ուլնեցու, Է. Հասրաթյան, Զ. Քանաքեռցու փողոցներ, Թբիլիսյան խճուղով կհասնի մինչև Հյուսիսային ավտոկայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով: