Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մ. Յովանովիչ. «Հայաստանը ինքնուրույն պետք է որոշի» (տեսանյութ)

Քաղաքականություն
557e075fbd18bb1c77454486cdae5275

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանում քաղաքական դրդապատճառներով անազատության մեջ գտնվողների ազատ արձակումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը: Նա հավելեց, որ ԱՄՆ-ը խրախուսում է այդ գործընթացի շարունակելիությունը:

Պատասխանելով Հայ ազգային կոնգրեսի գործունեության վերաբերյալ լրագրողների հարցերին` Մարի Յովանովիչը նշեց, որ իրենք միայն ողջունում են ներքին քաղաքականության մեջ լարվածության նվազեցումը. «Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի այդ խնդիրները, և չեմ կարծում, որ ԱՄՆ-ը որևէ դերակատարում պետք է ունենա»:

Մարի Յովանովիչն այսօր անդրադարձավ Ադրբեջանի կողմից հնչող այն սպառնալիքին, թե Ստեփանակերտի նորակառույց օդանավակայանում չվերթների դեպքում հայկական օդանավերը կենթարկվեն հրթիռակոծման:

«Նմանատիպ սպառնալիքները բացարձակապես անընդունելի են. դա չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնք պետք է ունենա Ադրբեջանը բանակցությունների փուլում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանն ընդհանրապես, ԱՄՆ-ի դիրքորոշումը հստակ է. այդ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Դեսպանը խոսեց նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի համագործակցության մասին, որը սկիզբ է դրվել 1992թ.-ից:

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրի ներկայացուցիչ, մենք ողջունում ենք Հայաստանի հետ թե քաղաքական, թե պրակտիկ աշխատանքների խորացումը»,- նշեց Մարի Յովանովիչը: