
A
A
Մհեր Գրիգորյանը մտքեր է փոխանակել Ռոբինսոնի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՍ․թ․ ապրիլի 12-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարությունում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Թոդ Ռոբինսոնին։ Մ․Գրիգորյանը և Թ․Ռոբինսոնը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ ոստիկանության բնագավառում և դատական համակարգում։ Կողմերը արձանագրել են նշյալ ուղղություններով հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակը:
Այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: