Բացել լրահոսը Փակել լրահոսը
11 (1)
A A
Հասարակություն

Արարատում կասեցվել է արտադրական կոոպերատիվի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Լավաշ-Ժորա» արտադրական կոոպերատիվում և պարզել, որ այն չի համապատասխանում իրավական ակտերով սահմանված նորմերին (ՀՀ Արարատի մարզ, գ․ Արարատ):

Մասնավորապես՝

- արտադրական տարածքում չի ապահովվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացներ իրականացնելու հնարավորությունը, կեղտի կուտակումներից, բորբոսի առաջացումից պաշտպանությունը,

- պատերի մակերևույթները, հատակը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, պատերի ծեփը եղել է թափված,

- սարքավորումները և գործիքները չեն պահվել նորոգ վիճակում,

- սննդամթերք տեղափոխող ավտոմեքենան չի ունեցել սանիտարական անձնագիր։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: