Բացել լրահոսը Փակել լրահոսը
339263512_766238124895042_6004331740881448976_n
A A
Պաշտոնական

ԲԴԽ անդամներ են ընտրվել դատավորներ Արթուր Աթաբեկյանն ու Արշակ Վարդանյանը

Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են․

«Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում ներառված էր ԲԴԽ դատավոր անդամների ընտրության հարցը։
 
Ըստ ամփոփված արդյունքների՝ ԲԴԽ անդամներ են ընտրվել Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։
 
Բարձրագույն դատական խորհուրդը շնորհավորում է նորընտիր անդամներին և մաղթում արգասաբեր աշխատանք»։