A
A
Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ․ վարչապետի ուղերձը
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր էջում ուղերձ է հղել Առողջապահության համաշխարհային օրվա կապակցությամբ։
Նա մասնավորապես գրել է․
«Քանի որ այսօր մենք միանում ենք միջազգային հանրությանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 75-ամյակի տոնակատարությանը, Հայաստանը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը ԱՀԿ-ի հետ՝ ուղղված բոլորի համար որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնելուն, առողջ ապրելակերպի խթանմանը և առողջապահական արտակարգ իրավիճակների կանխարգելմանը, պատրաստվածության ապահովմանը, արձագանքմանը և վերականգնմանը»։