Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

2022-ին Հայաստանից արտահանվել է 51 տոննա ծաղիկ (տեսանյութ)

2020 թվականին ծաղիկի արտահանումը կազմել է 7 տոննա, 2021-ին՝ 44 տոննա, 2022-ին արդեն 51 տոննա: Այս տարվա առաջին ամիսների վիճակագրությունն էլ ոգևորող է: Հայտնում է ՀՀ կառավարությունը։

Տնտեսվարողները հասցրել են արտահանել կրկնակի շատ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Փոքր մակերեսով տարածքի վրա ավելի շատ, որակով ծաղիկներ ստանալու հարցում բիզնեսին օգնում է նաև պետությունը. Նոր տեխնոլոգիաներով ջերմատուն հիմնողները հնարավորություն ունեն օգտվել լիզինգի ծրագրից:

Ծաղկային հեկտարներն աճել են նաև փոքր ու միջին ջերմատների ծրագրով. Կառավարությունը մասնակի փոխհատուցել է ներդրողների ծախսը: