Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ապարանում վեճն ավարտվել էր դանակահարությամբ․ տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք (տեսանյութ)

«Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով բուժօգնության է դիմել 41-ամյա մի տղամարդ։ Հայտնում է ոստիկանությունը։

Ապարանի բաժնի քրեական հետախույզները մեկնել էին հիվանդանոց։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել էին, որ Մաշտոցի փողոցի շենքերից մեկի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, որի ընթացքում տուժածին դանակահարել էր 49-ամյա համաքաղաքացին։ Ապարանի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է բաժին ու ձերբակալվել։
49-ամյա տղամարդու նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։

 

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support