Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo
A A
Քաղաքականություն

Առաջարկվում է հանցագործություն դիտարկել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալը և տեղեկություն չհայտնելը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը օրենսդրական նոր նախաձեռնությամբ առաջարկվում է որպես հանցագործություն դիտարկել եւ քրեական պատասխանատվություն սահմանել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին չներկայանալու կամ տեղեկություն չհայտնելու համար:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից ՝ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախաձեռնությունը քննարկվել է հանձնաժողովի՝ ապրիլի 6-ի աշխատանքային քննարկման ժամանակ:

Կարեւորելով Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգը՝ Արմեն Խաչատրյանը նշել է, որ օրենսդիրի կարեւորագույն գործիքակազմերից է նաեւ Քննիչ հանձնաժողովը: