Բացել լրահոսը Փակել լրահոսը
ազերի
A A
Քաղաքականություն

Ադրբեջանն արտաքսում է Իրանի դեսպանատան 4 աշխատակիցների

Բաքվում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան դժգոհություն են հայտնել վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ Թեհրանի՝ իրենց բնութագրմամբ «սադրիչ» գործողությունների առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Դեսպանին տեղեկացրել են նաև, որ Իրանի դեսպանատան չորս աշխատակիցներ Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա նոն գրատա», քանի որ նրանք, իբր,  դիվանագիտական ​​կարգավիճակին չհամապատասխանող և 1961 թ.-ի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիային հակասող գործունեություն են ծավալել: Նրանք պետք է Ադրբեջանի տարածքը լքեն 48 ժամվա ընթացքում: