
«Նախարարների կոմիտեն կարող է վերահսկել ՄԻԵԴ-ի վերջնական վճիռների կատարումը, ոչ թե միջանկյալ միջոցի կատարումը»․ Քլար Օվեյ. Առավոտ
Աջակցիր «Ա1+»-ին«Նախարարների կոմիտեն կարող է վերահսկել ՄԻԵԴ-ի վերջնական վճիռների կատարումը, ոչ թե միջանկյալ միջոցի կատարումը»,-Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների կատարման 2022 թվականի տարեկան հաշվետվություն հրապարակմանը նախորդած առցանց մեդիա ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ի փաստմանը՝ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ պահանջը՝ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ և շարունակում է փակ պահել Լաչինի միջանցքը և հարցին՝ ի՞նչ գործիքակազմ կա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, օրինակ՝ Նախարարների կոմիտեն, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Քլար Օվեյը։
Նա, շարունակելով թեման, ասաց․ «ՄԻԵԴ-ը կարող է պահանջել հրատապ միջոցներ կիրառել 39-րդ հոդվածի համաձայն, ինչը արել է Ադրբեջանի նկատմամբ։ Բայց Կոնվենցիայի համակարգով Նախարարների կոմիտեն չունի որևէ դերակատարություն վերահսկելու միջանկյալ միջոցի կատարումը։ Սա միայն ՄԻԵԴ-ի է, այլ ոչ Նախարարների կոմիտեի տիրույթում է։ Այնպես որ, Նախարարների կոմիտեն այստեղ ոչինչ անել չի կարող։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում