Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_04.04.2023
A A
Պաշտոնական

ԱԽ քարտուղարն ընդունել է Իտալիայի ԱԳ և միջազգային համագործակցության փոխնախարարին

Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայասատնի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։

 

 

 

ՀՀ ԱԽ գրասենյակ