Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ձյուն-մառախուղ-մերկասառույց․-ձմեռը-չի-ուզում-նահանջել12
A A
Հասարակություն

Սյունիքի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը և Երևան-Մեղրի ավտոճանապարհի Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ են:

Սյունիքի մարզի ավտոճանապարհները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար:

Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Արարատի, Գեղարքունիքի մարզերում, Վանաձոր, Ջերմուկ, Նոյեմբերյան քաղաքներում, Սիսիան-«Զանգեր» հատվածում, Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն։

Դիլիջանի ոլորաններում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։