Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Հասարակություն

Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում

Մարտի 31-ին, ժամը 20։40-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի ոլորաներում «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 4-5 մետր սահելով հայտնվել ձորակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 3 մետր կողասահել դեպի ձորակը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված: