Բացել լրահոսը Փակել լրահոսը
պն
A A
Պաշտոնական

ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա հավաքները

2023 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ մարտի 28-ին ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող եռօրյա օպերատիվ հավաքները։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Հավաքների ընթացքում կլինեն զեկույցներ,դասախոսություններ, կանցկացվեն ցուցադրական պարապմունքներ։
 
Հավաքների առաջին օրը մասնակիցներին ողջունել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Անդրադառնալով տարածաշրջանային ռազմաքաղաքական
իրավիճակին և այդ համատեքստում ԶՈՒ առջև դրված խնդիրներին, նախարարը կարևորել է զորքերում մարտունակության շարունակական բարձրացումը, առաջնագծի կահավորման և ամրաշինական աշխատանքների իրականացումը, ինչպես նաև անդրադարձել ԶՈՒ-ում մեկնարկած բարեփոխումներին։