Բացել լրահոսը Փակել լրահոսը
256356
A A
Հասարակություն

Մեզ հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին. բողոքի ակցիաներ Ադրբեջանում

Ադրբեջանի Սաալթի շրջանի Չոլփու գյուղի բնակիչները մարտի 27-ին հերթական բողոքի ակցիան են անցկացրել՝ ոռոգման ջրի պահանջով: Նրանք ճանապարհ են փակել՝ իշխանություններից պահանջելով լուծել սակավաջրության երկարամյա խնդիրը:

Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մարտի 13-ին ևս նմանատիպ ակցիա էր կազմակերպվել: Տեղի իշխանությունները ցուցարարներին խոստացել էին լուծել խնդիրը, ինչը չեն կատարել։

Ցուցարարները հայտարարել են, որ հարևան գյուղում ջրամատակարարում իրականացվում է, բայց իրենց հասանելիք ջուրը տալիս են պաշտոնյաներին: