ՀՀ-ն և Թուրքիան պայմանավորվել են մինչև 2023-ի զբոսաշրջային սեզոնի մեկնարկը բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար․ Միրզոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը և Թուրքիան մինչև 2023 թվականի զբոսաշրջային սեզոնի սկիզբը պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար։ Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, հավելելով, որ Երևանը ակտիվ աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ։
Ներկայացնելով կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը՝ նախարարը ասաց, որ 2022 թվականին շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Միրզոյանը հիշեցրեց, որ փետրվարի 15-ին աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա՝ ցավակցելու երկրաշարժի հետևանքով մեծաթիվ զոհերի կապակցությամբ։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ վերահաստատել ենք մինչև այս տարվա զբոսաշրջային սեզոնի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու պատրաստակամությունը»,- ասաց Միրզոյանը։