Բացել լրահոսը Փակել լրահոսը
phashinyann-ir-heratesutyamb-x-n160717-1
A A
Քաղաքականություն

Սա նշան է, որ Հայաստանը պաշտպանական քաղաքականության շրջանակներում է գործում․ Ստյոպա Սաֆարյանը Հռոմի ստատուտի վերաբերյալ ՍԴ-ի որոշման մասին

Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները Թեմայի շուրջ Ա1+ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։

Պարոն Սաֆարյան, ՍԴ-ն հրապարակեց որոշումը, ըստ որի, Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը, ին՞չ կտա սա Հայաստանին։

—Սա միջազգային մակարդակում գործիք է, որից օգտվել առավելապես շահագրգռված են այն երկրները, ովքեր որևէ մեկի վրա հարձակվելու, որևէ պատերազմական հանցագործություն կատարելու մտադրություն չունեն։ Սրա վավերացման ակունքում Ադրբեջանի հանցագործություններն են և պետք է շնորհակալություն ասեմ քաղաքացիական հասարակությունից՝ Հովսեփ Խուրշուդյանին, որ հարցը բարձրացրեց ադրբեջանական ագրեսիայից հետո, որովհետև բոլորիս համար տեսանելի է, որ Հայաստանի նկատմամբ ռազմական մտադրություններ ունեցող Ադրբեջանի և իր բռնապետին հակառակ պետք է ունենանք կանխարգելող և զսպող մեխանիզմներ։ Չեմ ուզում սա իդեալականացնեմ։ Չեմ ուզում, որ մեծ սպասելիքներ ձևավորվի, բայց սա մի բան է, որը լուրջ մահակ է ցանկացած մեկի կողքին, ով հարևան պետության վրա հարձակվելու մտադրություններ ունի։

 

—Իշխանությունների հաջորդ քայլերը որո՞նք պետք է լինեն այս առումով։

—Քանի որ մենք արդեն միջազգային իրավական մեխանիզմներից սկսել ենք օգտվել, այդ թվում և Արդարադատության միջազգային դատարան ենք դիմել Ադրբեջանի կողմից հայատյացության գնահատմամբ և դրա շրջանակներում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ, որում միջանկյալ հաջողություն ենք գրանցել, ապա կարող ենք ասել, որ սա մեզ համար երկրորդ էտապն է։ Որքան շատ լինեն գործիքները, այնքան զսպված կլինի Ադրբեջանը։

  —Ադրբեջանը  վավերացրե՞լ է Հռոմի ստատուտը։

—Ոչ, այն երկրները, որոնք ունեն պատերազմ սանձազերծելու ցանկություն երբեք չեն վավերացնի սա։ Սա նշան է, որ Հայաստանը իր հարևանների նկատմամբ ռազմական գործողություն սկսելու որևէ մտադրություն չունի և Հայաստանը պաշտպանական քաղաքականության շրջանակներում է գործում։ Այս գործիքը կիրառելի է ոչ միայն Հայաստանի տարածքի համար, այլև Արցախի տարածքի համար։ 

—Մենք տեղյակ ենք Միջազգային քրեական դատարանի որոշումից ՌԴ նախագահի վերաբերյալ։ Եթե Վլադիմիր Պուտինը գա Հայաստան, ապա կձերբակալվի՞, թե ոչ։

—Չեմ կարծում, որ Հայաստանը նման խնդիր կամ ռեսուրս ունի, որպեսզի մտնի ռուս-ուկրաինական հակամարտության դաշտ։ Ես կարծում եմ, որ ՀՀ-ի քայլերում մենք պետք է տեսնենք առաջին հերթին մեր շահերը, որովհետև դաշնակցային կապերը և կանխարգելիչ մեխանիզմները մեր նկատմամբ ագրեսիայի դեպքում չեն աշխատում։ Չեմ կարծում, որ որևէ մեկը մեզ կմեղադրի, եթե նույնիսկ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու դատարանի որոշումը և սանկցիան նրանց դուր չի գալիս։

Հիշեցնենք՝ 2022 թվականին թվականին այս հարցով սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու: