Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ջանք չի խնայվելու․ Պապիկյան (տեսանյութ)

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է մարտական հերթապահություն իրականացնող զորամասի ստորաբաժանումներից մեկի մշտական տեղակայման վայր: Հայտնում է ՊՆ-ն։ Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել մարտական հերթափոխի համար շարված անձնակազմին մարտական դիրքեր ճանապարհելու արարողությանը: Նախարար Պապիկյանն իր ելույթում անվտանգ ծառայություն է մաղթել հերթափոխի մեկնող զինծառայողներին, վստահեցնելով, որ գերատեսչությունը ջանք չի խնայելու զինվորական ծառայության, մարտական հերթապահության կրման, զինծառայողների սոցիալական պայմանները բարելավելու համար: