
A
A
Երևանի Չեխովի փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում է երկու մարտական հաշվարկ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 23-ին, ժամը 17:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Չեխովի փողոցի թիվ 29 շենքի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին, մարվել՝ 17։36-ին։ Այրվել է պատշգամբի դուռը