Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ի սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը կալանավորվել է․ ինչո՞ւ․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

«Արդեն իսկ քննարկվել է ՊԵԿ-ում  դեռևս 2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ, նույն դրվագով, և գնահատական է տվել, որ այս միջոցով տնտեսական գործունեության մոդելը օրինական է և որևէ հանցակազմ չի պարունակում» այս մասին նշում է «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների ներկայացուցիչ Էդգար Այվազյանը՝ անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի որոշմանը, ըստ որի  «Ավտոներկրողներ» և «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ-ների սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանը պետությունից ավելի քան 406 մլն դրամ հափշտակման համար կալանավորվել է։

Արսեն Սարդարյանը, ով  ևս «Ավտոներկրողների միություն» ՍՊԸ շահերի ներկայացուցիչն է, նշում է, որ քննիչի ու դատախազի նկատմամբ հարգանք ունեն, սակայն իրենց կարծիքով ուժային կառույցները մտել են այնպիսի դաշտ, որում իրենց գիտելիքները բավարար չեն «Առևերույթ տնտեսական հարաբերությունները, առևերույթ հարկային օրենսդրության հիման վրա կատարված գործողությունները մեկնաբանվում են որպես հանցանք»։

Փաստաբանը նշում է «Այս անձինք հարկ չեն թաքցրել, իրենք որևէ փաստաթուղթ չեն կեղծել»։

Ըստ փաստաբանների՝ Հայաստանի ամենախոշոր ավտոներկրող ընկերության սեփականատեր Տիգրան Հովհաննիսյանին կալանավորել են միայն այն բանի համար, որ նրան պատկնող ընկերությունը ՊԵԿ-ից պահանջել է ՀՀ ներկրված և այնուհետև ԵԱՏՄ երկրներ վերավաճառված ավտոմեքենաների համար նախապես վճարված և վերադարձման ենթակա ԱԱՀ-ն:

Մանրամասները՝ տեսանյութում։