Բացել լրահոսը Փակել լրահոսը
2024
A A
Սպորտ

Այսօր մեկնարկում է ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրարշավը

Այսօր ութ հանդիպումներով կմեկնարկի ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարը:

 

Դրան մասնակցում են ՈՒԵՖԱ-ի 54 անդամներից 53-ը: Գերմանիան որպես եզրափակիչ մրցաշարի կազմակերպիչ երկիր ազատված է ընտրական մրցաշարից:

 

Թիմերը նախապես բաժանվել են 10 ընտրական խմբերի միջև: Դրանց հաղթողներն ու 2-րդ տեղերը գրաված հավաքականները միանգամից կմտնեն եզրափակիչ փուլ: Մնացած 3 ուղեգրերը կխաղարկվեն անցումային մրցաշարում, որին կմասնակցեն Ազգերի լիգայի 2022-23թթ խաղարկության տարբեր գոտիների խմբերի հաղթողները: Եթե նրանցից որևէ մեկը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարում կնվաճի ուղեգիր, ապա հաղթողին կփոխարինի 2-րդ տեղը գրաված թիմը:

 

Հայաստանի հավաքականը ընդգրկված է ընտրական D խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Խորվաթիայի, Թուրքիայի, Ուելսի և Լատվիայի ընտրանիները: Մեր թիմը ընտրարշավը կսկսի մարտի 25-ին, Թուրքիայի հետ տնային խաղում: Այնուհետև Հայաստանը կհանդիպի Ուելսի, Լատվիայի, նորից Թուրքիայի, ապա Խորվաթիայի, Լատվիայի և Ուելսի հետ: Ընտրական մրցաշարը մերոնք կավարտեն նոյեմբերի 21-ին, խորվաթների հետ արտագնա խաղով: