Բացել լրահոսը Փակել լրահոսը
երկրաշարժ
A A
Հասարակություն

6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արգենտինայում

Արգենտինայի հյուսիսում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրել է ria.ru-ն՝ վկայակոչելով երկրի սեյսմոլոգիական ծառայությանը։

Օջախը գտնվել է 227 կիլոմետր խորության վրա, Սան Սալվադորից 163 կիլոմետր հյուսիս-արևմուտք։

Արգենտինային սահմանակից Չիլիի սեյսմոլոգիական ծառայության տվյալներով՝ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել նաև այս երկրի հյուսիսում։

Երկու երկրներում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։