Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captureվ
A A
Քաղաքականություն

Շոյգուն և Աքարը հեռախոսազրույցում ի շարս այլ հարցերի Ղարաբաղի թեման են քննարկել

Այսօր հեռախոսով զրուցել են Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը: 

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչության մամլո հաղորդագրության համաձայն, նախարարներն ի շարս այլ հարցերի անդրադարձել են Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորմանը:   Բացի այդ, նրանք խոսել են Սև ծովով պարենի փոխադրման ծրագրի մասին:

Աքարը նշել է, որ «հացահատիկի գործարքի նախաձեռնության» շարունակումը կարևոր նշանակություն ունի միջազգային պարենային ճգնաժամի կարգավորման համար»: Նախարարները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: