Բացել լրահոսը Փակել լրահոսը
news_562x316
A A
Բիզնես

Ucom-ն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի նոր՝ uDrift 3500 սակագնային պլանին

«Յուքոմ» ընկերությունն առաջարկում է միանալ շարժական ինտերնետի ծառայության նոր՝ uDrift 3500 կանխավճարային սակագնային պլանին և ամսական ընդամենը 3500 դրամի դիմաց ստանալ 30 ԳԲ գերարագ ինտերնետ։  

uDrift սակագնային պլաններից օգտվող առկա բաժանորդները uDrift 3500-ին միանալու համար իրենց շարժական մոդեմի ինտերֆեյսից կարող են հավաքել *111*6# կամ պարզապես 111 կարճ համարին ուղարկել «3500» SMS հաղորդագրությունը։ Ի դեպ, ներառումներն սպառելուց անմիջապես հետո կամ 30 օր վավերականության ժամկետի ավարտին  գիգաբայթերի փաթեթն ավտոմատ կերպով կվերաակտիվանա հաշվեկշռին բավարար գումար լինելու դեպքում։   

«Թարմացված առաջարկն, ինչպես միշտ,  կհետաքրքրի հատկապես հայրենիք ժամանող մեր մտերիմներին, ինչպես նաև զբոսաշրջիկներին, որոնք միանալով շարժական ինտերնետի uDrift կանխավճարային սակագնային պլանին, կստանան շատ գիգաբայթեր շահավետ պայմաններով միայն այն ամիսներին, երբ ցանկանում են», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Հավելենք, որ առաջարկին միանալու և սակագնային պլանն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել Ucom-ի սպասարկման կենտրոններից մեկը։