
A
A
Քաղաքացին փորձում է Հաղթանակի կամրջից նետվելով ինքնասպանություն գործել
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 20-ին, ժամը 19։19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը։
Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ նույն քաղաքացին դիմում է այս քայլին`պահանջելով գումար և պաշտոնյայի հետ հանդիպում։