Բացել լրահոսը Փակել լրահոսը
Իշխան Սաղաթելյան
A A
Հասարակություն

Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի․ Գոռ Աբրահամյան

Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը կարճելու համար «արարքն ընդունել» համոզելու, իրավապահների պայմաններն ընդունելուց վերջինիս հրաժարվելու մասին հրապարակումներն իրականության չեն համապատասխանում․ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
 
«Ավելին․ քրեական վարույթով, որը, ըստ ամենայնի, նկատի է ունեցել տեղեկատվությունը տարածողը (քանի որ հրապարակումներում վարույթը կոնկրետ նշված չէր), Իշխան Սաղաթելյանը տուժողի դատավարական կարգավիճակ ունի, ինչի մասին նա տեղեկացվել է գրավոր»,- գրել է նա։