Բացել լրահոսը Փակել լրահոսը
vladimir-gasparyan-eric-alexanyan
A A
Հասարակություն

Վլադիմիր Գասպարյանը խնդրել է իր մուտքը դատական նիստերի դահլիճ ապահովել դատարանի հետնամուտքով․ Aravot.am (տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում այսօր ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, նրա տեղակալ Լեւոն Երանոսյանի եւ եւս երկու նախկին պաշտոնյաների՝ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ Վարդան Թունյանի եւ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանի գործով հերթական դատական նիստն էր։

Նրանք մեղադրվում են պաշտպանության նախարարությունում եւ ոստիկանությունում գույք եւ պետական միջոցներ վատնելու, պաշտոնեական կեղծիք թույլ տալու ու մի շարք այլ հոդվածներով․ պետությանը պատճառվել է մոտ 114 միլիոն դրամի վնաս։ Վլադիմիր Գասպարյանը, ըստ մեղադրանքի, ոստիկանության հաշվեկշռում գտնվող երկու անշարժ գույք ապօրինի հատկացրել է բնակարանի կարիք չունեցող ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, իսկ մեկ այլ գույք նվիրել է ոստիկանության զորքերում առանց աշխատանքի գնալու գրանցված եւ այլ զբաղմունք ունեցած անձի՝ իր դստեր պրոդյուսերին։

Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ․-ից աշխատել է ոստիկանությունում, բայց աշխատանքի չի գնացել ու տարեկան ստացել է մոտ 9 միլիոն դրամ (նաեւ փոխգնդապետի կոչում): Ոստիկանությունում աշխատել է նաեւ Վլադիմիր Գասպարյանի կինը, բայց երկարաժամկետ բացակայություններ է ունեցել (ստացել է գնդապետի կոչում):

Վլադիմիր Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում, բայց պետությանը պատճառված 114 միլիոն դրամի կեսը վերականգնել է։ Այս նիստի ընթացքում Վլադիմիր Գասպարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին փոխանցեց Գասպարյանի դիմումը՝ իր մուտքը նիստերի դահլիճ դատարանի հետնամուտքից ապահովելու վերաբերյալ։

Շարունակությունը՝ այստեղ