Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վճռաբեկ դատարանը «Ա1+»-ի բողոքը վարույթ է ընդունել (տեսանյութ)

Հասարակություն
mesrop movsesyan2

ՀՀ  Վճռաբեկ դատարանը վարույթ է  ընդունել  «Ա1+»-ի («Մելտեքս» ՍՊԸ) բողոքը։  Թե առաջին, թե վերաքննիչ վարչական դատարանը  մերժել էին «Ա1+»-ին, որը պահանջում է առ ոչինչ ճանաչել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից 11.06.2003թ. կայացած թիվ 18-Ա, 18.07.2003թ. թիվ 31-Ա , 18.07.2003թ. թիվ 30-Ա , 18.07.2003թ. թիվ 29-Ա, 13.10.2003թ. թիվ 74-Ա, 13.10.2003թ. թիվ 75-Ա ,24.12.2003թ. թիվ 56 դեցիմետրային կապուղիով «Հուսաբեր» ՓԲ ընկերությանը հաղթող ճանաչելու մասին որոշումները։

 Ըստ հայցվորի՝ «Ա1+»-ը  կապուղիների մրցույթում պարտվող է ճանաչվել մինչ մրցույթը եւ եթերազրկվել է խտրականության հիմքով։  

Դատարանում «Ա1+»-ի  ներկայացուցիչները՝  փաստաբաններ  Արա Ղազարյանն ու  Դավիթ  Ասատրյանը,  ներկայացրել են  բազմաթիվ ապացույցներ, որ հեռուստաընկերության եթերազրկումն եղել է  ազատ խոսքի սահմանափակման նպատակով։ Սակայն դատարանը դրանք հաշվի չի առել։

«Ա1+»-ը եթերազրկված է 2002թ-ի ապրիլի 2-ից։  «Ա1+»-ի հիմնադիր  Մեսրոպ Մովսեսյանը հիշեցնում է, հեռուստաընկերությունը եթերազրկվել է իշխանությունների հրահանգով,  եւ  նոր կառավարությունը  պետք  է ընդունի նախորդի սխալն ու վերականգնի խախտված իրավունքները։