Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիև
A A
Քաղաքականություն

Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը մեկն է․ Ալիև

«Հայաստանի համար 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում հանգիստ ապրելու պայմանը մեկն է՝ պետք է ընդունի մեր պայմանները. պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ խաղաղության պայմանագիր կնքել, մեր պայմաններով սահմանազատման աշխատանքներ կատարել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը:

Ալիևը նշել է, թե միայն այս դեպքում կստացվի հարմարավետ ապրել 29,000 քառակուսի կիլոմետր տարածքում․ «Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչում նաև նրա տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ հետևանք է լինելու։ Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականանա»,-ասել է նա։