Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բայդեն
A A
Քաղաքականություն

Բայդենը արդարացված է անվանել Պուտինին կալանավորելու օրդեր տալու ՄՔԴ որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտի 17-ին հայտարարել է, որ արդարացված է համարում ՄՔԴ նախաքննական պալատի որոշումը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր տալու մասին, սակայն Միացյալ Նահանգները չի կարող ճանաչել դատարանի որոշումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին Դելավեր թռչելուց առաջ Բայդենն ասել է լրագրողների հետ զրույցում:

Պատասխանելով Պուտինի վերաբերյալ ՄՔԴ-ի որոշման մասին հարցին՝ Բայդենն ասել է. «Կարծում եմ՝ դա արդարացված է, բայց խնդիրն այն է, որ ՄՔԴ-ն մեր կողմից չի ճանաչվում միջազգային մակարդակով։ Ըստ իս՝ ՄՔԴ-ն շատ ուժեղ դիրքորոշում է որդեգրել»,- նշել է նա: