Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_63917118215f2
A A
Հասարակություն

Հրաչյա Սարգսյանի հետ հեռանում է նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լեւոն Սարդարյանը։

«Հայտնում եմ, որ քիչ առաջ արտահերթ գործակարգավական խորհրդակացության ընթացքում Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտարարեց հրաժարական ներկայացնելու մասին: Միաժամանակ, տեղեկացնում եմ նաեւ, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սեյրան Մեջլումյանը»,- գրել է նա։