Բացել լրահոսը Փակել լրահոսը
15492_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Եկատերինբուրգի քաղաքապետ Ալեքսեյ Օրլովի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում միջտարածաշրջանային ապակենտրոնացված փոխգործակցության, առևտրատնտեսական, գիտատեխնիկական հարաբերությունների զարգացման, ինչպես նաև քաղաքաշինության ոլորտում համագործակցության հեռանկարները: Քննարկվել են նաև համագործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: