Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ի՞նչ բացահայտեց Օնիկ Գասպարյանը հանձնաժողովում. մանրամասնում է Անդրանիկ Քոչարյանը (տեսանյութ)

Ցանկալի պիտի չլիներ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ զինվորականությանը տեսնել Բաղրամյան փողոցում. Անդրանիկ Քոչարյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվել է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Հարցաքննությունից հետո լրագրողների հետ զրույցում քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենց  հանդիպումը շարունակվելու է։ Նա նաև տեղեկացրեց, որ Օնիկ Գասպարյանի այցելությունից առաջ քննիչ հանձնաժողովը հրավեր էր ուղարկել նաև ներկայիս Գլխավոր շտաբի պետին, որը եկել էր. նա Օնիկ Գասպարյանի ղեկավարման տարիներին եղել է կարևորագւոյն վարչություններից մեկի ղեկավարը։  

«Բնականաբար, մենք ունենք ցանկ ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարևոր պաշտոնյաների, դրա համար սկսեցինք ներկայիս Գլխավոր շտաբի պետով՝ հաշվի առնելով նրա նախկին պաշտոնավարումը և նրա ինֆորմացված լինելը, և հաջորդը պետք է լիներ մեր ցանկալին, պատերազմի տարում բանակը ղեկավարած համար մեկ զինվորականը՝ գեներալ-գնդապետ Գասպարյանը։ Ես նամակ ուղարկեցի, ի տարբերություն շատ շատերի, որոնք կաշկանդված են, վախեցած են, թե ինչ են՝ չգիտեմ, Օնիկ Գասպարյանն անմիջապես արձագանքեց, և եթե նկատեցիք, առնվազն վեց ժամ և ավելի հանձնաժողովը լսել է ԳՇ պետին»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց, որ այն, ինչ որ իրենք իրենց համար արձանագրեցին, կունենա շարունակություն, ինքը շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար։ «Ես ափսոսում եմ, որ Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր։ Եթե պարոն Գասպարյանն իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ ԳՇ պետ, մենք բանակում բարեփոխումների ավելի մեծ ճանապարհ անցած կլինեինք։ Այդպես կարծում է մեր այսօրվա հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ 2021 թվականի փետրվարի 25-ին ԶՈՒ հրամանատարները, այդ թվում՝ Օնիկ Գասպարյանը, պահանջում էին կառավարության հրաժարականը, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ինչ-որ առումով համաձայն եմ, որ ցանկալի պիտի չլիներ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ զինվորականությանը տեսնել Բաղրամյան փողոցում»։  

Մանրամասները՝ տեսանյութում