Բացել լրահոսը Փակել լրահոսը
խաչատուրով
A A
Պաշտոնական

Գրիգորի Խաչատուրովին կկալանավորեն

Վերաքննիչ դատարանը, քննելով դատախազության բողոքը, Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս մասին ArmeniaSputnik-ին հայտնեցին ԲԴԽ մամուլի ծառայությունից։

Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդությունը մերժել էր Հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Տիգրան Դավթյանի գլխավորությամբ։ 

Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար։