Բացել լրահոսը Փակել լրահոսը
335864772_696613968881161_8446928062506198797_n
A A
Պաշտոնական

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախի Մարտունու շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 3 քաղաքացու ուղղությամբ.

Մարտի 15-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի Խազազին տակ կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտելու աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
 
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։
 
Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին։
 
Տուժածներ չկան: