Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ալիեւն անհապաղ պետք է վերացնի շրջափակումը». ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի ճեպազրույցը Ջերմուկում (տեսանյութ)

Վերջին անգամ Հայաստանում եմ եղել 2012 թվականին՝ որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, դրանից հետո շատ բան է տեղի ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ Նա հայտնել է, որ նախօրեին հանդիպել է Հայաստանի վարչապետի, երկրի պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների հետ եւ իր գոհունակությունը հայտնել երկրում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերի կապակցությամբ. «Ես Հայաստանում եմ երկրի կառավարության հրավերով՝ օգնելու կառավարությանը ամրապնդել կապերը Արեւմուտքի եւ ԵՄ-ի հետ»: