Բացել լրահոսը Փակել լրահոսը
ngn
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Ադրբեջանի հրապարակաած տեսանյութում ոչ թե ռազմական, այլ արտակարգ իրավիճակների ծառայության մեքենաներ են․ ԱՀ ՆԳՆ

 

Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ՝ մարտի 13-ին, հերթական ապատեղեկատվությունն են տարածել այն մասին, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ծառայողների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ զինծառայողներ ու զենք է տեղափոխվել՝ կից հրապարակելով մեքենաների փոքր շարասյան մի տեսանյութ:

Իրականում, ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում ոչ թե ռազմական, այլև արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը պատկանող մեքենաներ են: Արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատողներն ԱՀ խաղաղ բնակիչներին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ուղեկցել են դեպի Շուշիի շրջանի Հին շեն գյուղ։:

Հաշվի առնելով այդ ճանապարհի լեռնային ու խիստ դժվարանցանելի բնույթը՝ Արցախի փրկարարները ստիպված էին ՈւԱԶ մեքենաներով կազմակերպել քաղաքացիների փոխադրումը:

Իսկ ռուս խաղաղապահները կատարել են իրենց գործառույթները՝ ապահովելու համար քաղաքացիական անձանց անվտանգությունը, առավել ևս՝ մարտի 5-ի դիվերսիոն հարձակումից հետո առաջացած լրացուցիչ վտանգների պայմաններում:

[ԱՀ ներքին գործերի նախարարություն]