Բացել լրահոսը Փակել լրահոսը
335483268_755752589201234_630882155442567923_n
A A
Հասարակություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Արցախին

Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական մարդասիրական աջակցությունն է ցուցաբերել Արցախին՝ այս անգամ նվիրաբերելով 211,000կգ կարտոֆիլի սերմ և 21,600 լ արևածաղկի ձիթայուղ: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակումից:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենամթերք է նվիրաբերել ՀՀ–ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը