Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Շատ մեծ է վտանգը նոր էսկալացիայի․ Փաշինյան (տեսանյութ)

«Այո, հիմա շատ մեծ է էսկալյացիայի հավանականությունը և Հայաստանի սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի» Այս մասին նշում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Փաշինյանը խոսելով զսպման մեխանիզմների մասին նշում է, որ մենք դեմ չենք եղել Եվրամիության կողմից ուղարկված դիտորդական խմբին․

«Պրագայում նախնական պայմանավորվածությունը այն էր, որ դիտորդները պետք է լինեն սահմանի երկու կողմից և Հայաստանի, և Ադրբեջանի։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի և Եվրամիության խորհրդի նախագահի հետ սկզբում համաձայնվեց, ապա հրաժարվեց այդ տարբերակից»։

Փաշինյանը նշեց նաև, որ Ադրբեջանը Հայաստանին մեղադրել էր ԼՂՀ-ում բանակ ունենալու մեջ, իսկ ինքը առաջարկել է միջազգային դիտորդներ ուղարկել ԼՂ և դիտորդները տեղում գնահատեն իրավիճակը ու հանդես գան զեկույցով, սակայն Ադրբեջանը դա եւս մերժել է։

Մանրամասները՝ տեսանյութում։