Բացել լրահոսը Փակել լրահոսը
մարուքյան
A A
Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանն արձագանքել Է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն  գրառում Է  արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի  հայտարարությունից հետո, թե Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների և անվտանգության հարցը Ադրբեջանի ներքին գործն է:

«Հաջիևը պնդում է, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների համար միջազգային մեխանիզմներ չեն գործի: Նա պնդում է, որ դա Ադրբեջանի ներքին գործն է։ Եվս մեկ անգամ պետք է հիշեցնեմ՝ մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, հազարավոր մարդկանց անվտանգությունը ներքին խնդիր չեն համարվում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», - գրել է նա Թվիթերում։